Ամորտիզացիա


Ամորտիզացիան մի գործընթաց է,որը ներառում է հիմնական կապիտալի  հետևյալ  հաջորդական փուլերը՝

1.Հիմնական կապիտալի մասնակցությամբ արտադրությունը:
2.դրա արժեքի մի մասի փոխանցումը նոր ստեղծվող արդյունքին
3.Վերջինիս իրացումից հետո հիմնական կապիտալի արժեքի համապատասխան մասի վերադարձը արտադրությունը և կուտակումը հատուկ ֆոնդում,որը կոչվում է ամորտիզացիոն կամ ռեզերվային ֆոնդ:Այս ֆոնդի նպատակը ամորտիզացիաի միջոցի մաշվածքի փոխհատուցումն է:Դրա մի մասն ուղղվում է հիմնական ֆոնդի վերականգմանը,մյուս մասը ՝ դրանց որակական նորացմանը: Ամորտիզացիոն ֆոնդի տարեկան մեծությունը կախված է հիմնական ֆոնդերի միջին տարեկան արժեքից և ամորտիզացիայի նորմից:Ամորտիզացիայի նորման որոշվում է ամորտիզացիոն  հատկացումի տարեկան գումարի և հիմնական ֆոնդերի միջին տարեկան արժեքի հարաբերակցությամբ արտահայտված տոկոսով:Այն ցույց է տալիս ֆոնդերի հաշվեկշռային արժեքի տոկոսային բաժինը,որը տարվա ընթացքում պետք է  փոխանցվի արտադրվող արդյունքներին և ուղղվի ամորտիզացիոն ֆոնդ:Ամորտիզացիայի նորման արտահայտում է այն ժամկետը,որի  ընթացքում հիմնական ֆոնդերի արժեքը պետք է փոխհատուցվի :Այն սահմանելիս նկատի է աոնվում ինչպես ֆիզիկական,այնպես էլ բարձր մաշվածությունը: