Ավտոմատ կառավարման հասկացությունը և տարրերը

նպատակաուղղված գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ 2 հիմնական բլոկ։ 1 բլոկը իրենից ներկայացնում է այսպես կոչված բանվորական օպերացիոն բլոկը։ 2 բլոկը այդ օպերացիաների իրականացման տրամաբանական շղթա է, որը կոչվում  է գործողություններևի ալգորիթմ։  Որտեղ հստակ նշված է այս կամ այն օպերացիան իրականացնելու ժամանակը։ երբ նպատակասլաց գործողությունների ընթացքում մարդու ձեռքի աշխատանքը փոխարինվում է մեքենայով, սարքավորման հարմարանքով, ապա այս պրոցեսը կոչվում է մեքենայացում։ Տեխնոլոգիական գործընթացի իրականացումը առաջադրված ելակետների կամ մուտքային տվյալներով, կոչվում է կառավարում։ երբ կառավարման գործընթացը իրականացվում է սարքերով հարմարանքներով, ապա այն կոչվում է ավտոմատ կառավարում։ տեխնոլոգիաների գործընթացը իրականացված մեքենայով կամ ավտոմատ կառավարմամբ կոչվում է ավտոմատ կառավարման համակարգեր։երբ ավտոմատացված համակարգերի միջանցիկ օղակներից մեկում կա մարդու միջամտությունը,մ ապա այդ համակարգը կկոչվի մասամբ ավտոմատացված համակարգեր։ բոլոր տեսակի կառավարման համակարգերը բնութագրվում են որոշակի մեծություններով, որոնք կողվում են կոորդինատներ կամ կոորդինատներ։