T-տրիգեր


T-տրիգերը հաճախ անվանում են փոխանջատվող տրիգեր: Այն ունի մի ղեկա¬վարող մուտք ¥T¤, որի վրա ազդանշանի առկայության դեպքում, ամեն տակտային իմ¬պուլսով տրի¬գերը փոխում է իր վիճակը հակառակ վիճակի: Եթե T մուտքում բա-ցակայում է ազդա¬նշանը, տրիգերի վիճակը մնում է ան¬փոփոխ: Նկ. 7.41-ում բերված է T-տրիգերի պայ¬մանական նշանակումը և իսկության աղյուսակը:


T-տրիգերը կարող է ստացվել J-K տրիգերից` միացնելով իրար J և K մուտքերը, ինչպես ցույց է տրված նկ. 7.42-ում:
Երբ T մուտքում ցածր մակարդակ է, J և K մուտքերը փակ են (J=0, K=0) և տրիգերը չի փոխում իր վիճակը: Երբ T մուտքում առկա է բարձր մակարդակ, ապա ունենում ենք J=1, K=1, որը J-K տրիգերի համար փոխանջատման պայման է: Յուրաքանչյուր տակտային իմպուլսի բացասական ֆրոնտով տրիգերը փոխում է իր վիճակը հակառակ վիճակի: