Սինխրոն D-տրիգեր

Նկ. 7. 30-ում ցույց է տրված դրական ֆրոնտով աշխատող D-տրիգերի նշանա¬կումը և իսկության աղյուսակը: Ի տարբերություն S-R տրիգեր¬ի D-տրիգերն ունի միայն մեկ ղեկավարող մուտք, որը կոչվում է տվյալների մուտք ¥D¤:

D-տրիգերի աշխատանքը կայանում է հետևյալում: Տակտային մուտքին տակ¬տային իմպուլսի դրական ֆրոնտի գալու պահին Q ելքը փոխանջատվում է նույն վիճակին, որը կա D մուտքում տվյալ պահին: Նկ. 7.31-ում ցույց է տրված D-տրիգերի աշխատանքի դիագրամը:

Ենթադրենք տրիգերի նախնական վիճակը 1 է: 1-ին տակտային իմպուլսի դրա¬կան ֆրոնտով տրիգերը կընկնի 0, որովհետև այդ պահին D մուտքում ցածր մակարդակ է: 1-ին և 2-րդ տակտային իմպուլսների արանքում D մուտքը փոխում է իր վիճակը, բայց դա ոչ մի ազդեցություն չի գործում, որովհետև տրիգերը փոխում է իր վիճակը միայն տակտային ազդանշանի դրական ֆրոնտով: Երբ գալիս է 2-րդ տակ¬տային իմպուլսը, տրիգերը փոխում է իր վիճակը 1-ի, որովհետև այդ պահին D մուտքում բարձր մակարդակ է: Նույն ձևով տրիգերը փոխում է իր վիճակը բոլոր մնացած տակտային ազդանշանների դրական ֆրոնտներով` կախված D մուտքի մակարդակից:
Նույն ձևով է աշխատում տակտային իմպուլսի բացասական ֆրոնտով փոխան¬ջատ¬վող D-տրիգերը, այն տարբերությամբ, որ ելքը ընդունում է D մուտքի վիճակը տակտային ազդանշանի բացասական ֆրոնտի գալու պահին: Տակտային ազդա¬նշանի բացասական ֆրոնտով աշխատող D-տրիգերի պայմանական նշանակման մեջ տակտային մուտքում դրվում է շրջանակ:
D-տրիգերը հեշտությամբ կարելի է իրականացնել, ավելացնելով ինվեր¬տոր S-R տրի¬գերի մուտքում, ինչպես ցույց է տրված նկ. 7.32-ում: Եթե D մուտքին տանք ազդանշանի երկու մակարդակներն էլ, ապա հեշտությամբ կհամոզվենք, որ Q ելքը ընդունում է D մուտքի վիճակը տակտային ազդանշանի դրական ֆրոնտի գալու պահին: