Սինխրոն J-K տրիգեր


Նկ. 7.37-ում ցույց է տրված սինխրոն J-K տրիգեր, որը ղեկավարվում է տակ¬տային ազդանշանի դրական ֆրոնտով:

J և K մուտքերը ղեկավարում են տրիգերի աշխատանքը այնպես, ինչպես S և R մուտքերը` սինխրոն S-R տրիգերում, բացառությամբ այն բանի, որ J=K=1 պայմանի դեպքում տրիգերի ելքում անորոշ վիճակ չի առաջանում: Այդ պայմանի առկայության դեպքում տրիգերը, տակտային իմպուլսի դրա¬կան ֆրոնտով, փոխում է իր նախորդ վիճակը հակառակ վիճակի: Այդ ռեժիմը կոչվում է փոխանջատման ռեժիմ: Տրիգերի աշխատանքն արտահայտված է նկ. 7.37-ի իսկության աղյուսակում: Նկ. 7.38-ում ցույց է տրված J-K տրիգերի ելքի ազդանշանների տեսքը` տրված մուտքային ազդա¬նշանների դեպքում:
1-ին իմպուլսի դրական ֆրոնտով տրիգերը իր նախնական մեկական վիճակը փոխում է 0-ի` J=0, K=1 պայմանի առկայության պատճառով: 2-րդ իմպուլսի դրական ֆրոնտով տրիգերը ընկնում է 1 J=1, K=0 պայմանով: 3-րդ տակտային ազդանշանով տրիգերը չի փոխում իր վիճակը, որովհետև J=0, K=0: 4-րդ տակտային իմպուլսի դրական ֆրոնտի գալու պահին J, K մուտ¬քերում կա տրիգերին 1 գցելու պայման ¥J=1, K=0¤, բայց քանի որ տրիգերն արդեն 1 վիճակում է, ուղղակի հաստատվում է նրա 1 վիճակը: 5-րդ և 6-րդ տակտային իմպուլսների դրական ֆրոնտներով տեղի է ունենում տրիգերի փոխան¬ջատում ¥J=1, K=1¤, տրիգերը ընկնում է սկզբից 0, այնու¬հետև 1: