Սինխրոն S-R տրիգեր


Նկ. 7.24-ում ցույց է տրված սինխրոն S-R տրիգերի տրամաբանական նշանա¬կումը, որն աշխատում է տակտային ազդանշանի դրական ֆրոնտով: Նկարում բեր¬ված է նաև տրիգերի իսկության աղյուսակը:





S և R մուտքերը տրիգերի վիճակը ղեկավարում են ճիշտ նույն ձևով, ինչպես ասինխրոն տրիգերների դեպքում, բայց միակ տարբերությամբ, որ այս տրիգերը այդ մուտքերին չի արձագանքում մինչև տակտային ազդա¬նշանի ֆրոնտի գալը: Իսկության աղյուսակում դեպի վեր ուղղված սլաքը ցույց է տալիս, որ մուտքային S և R ազդանշաններին տրիգերը արձագանքում է տակտային ազդանշանի դրական ֆրոնտով: Q0-ով նշանակված է տրիգերի նախորդ վիճակը: Նկ. 7.25-ում ցույց տրված ազդանշանների տեսքը թույլ է տալիս ավելի պարզ պատկերացնել սինխրոն S-R տրիգերի աշխատանքը: 
 Ինչպես երևում է նկարից, տրիգերը փոխում է իր վիճակը միայն 2-րդ, 3-րդ և 4-րդ տակտային ազդանշանների դրական ֆրոնտներով, որովհետև այդ իմպուլսների դրական ֆրոնտների գալու պահին S և R մուտքերում ունենք 10 և 01, որոնք տրիգերի վիճակի փոփոխության պայմաններ են: 1-ին տակ¬տային իմպուլսի դրական ֆրոն¬տով տրիգերը չի փոխում իր վիճակը, որով¬հետև այդ պահին S=0, R=0: 5-րդ իմպուլսի դրական ֆրոնտով հաստատվում է տրիգերի 1 վիճակը ¥S=1, R=0¤: 

Նկ. 7.26-ում բերված է սինխրոն S-R տրիգերի նշանակումը և իսկության աղյու¬սա¬կը: որն աշխատում է տակտային իմպուլսի բացասական ֆրոնտով: CLK մուտքի փոքրիկ շրջանակը ցույց է տալիս, որ տրիգերը փոխանջատվում է միայն այն ժամանակ, երբ ազդանշանը տակտային մուտքում փոխում է իր վիճակը 1-ից 0: