Տրիգերներ


Մինչև հիմա մենք դիտարկում էինք կոմբինացիոն տրամաբանական սխե¬մաներ, որոնց ելքերում լարման մակարդակները կախված էին միայն լարման մակար¬դակ¬ներից մուտքերում: Ցանկացած նախորդ վիճակները չէին ազդում ընթացիկ ելքային ազդանշանների վրա, քանի որ կոմբինացիոն տրամաբա¬նական սխեմաները չունեն հիշողություն: Սովորաբար թվային սխեմաները բաղկացած են լինում ինչպես կոմբինացիոն տրամաբանական սխեմաներից, այնպես էլ հիշողության էլեմենտ¬ներից:



Նկ. 7.1-ում ցույց է տրված թվային համակարգի ընդհանուր բլոկ-սխե¬ման:




Սխեմայի կոմբինացիոն մասը ընդունում է տրամաբանական ազդանշան¬ները արտաքին մուտքերից և հիշողության էլեմենտների ելքերից: Այն մշա¬կում է մուտ¬քային ազդանշանները և առաջացնում է համապատասխան ելքային ազդանշաններ: Այդ ազդա¬նշաններից մի մասը պահվում է հիշո¬ղության էլեմենտներում: Այդ պրոցեսը ցույց է տալիս, որ թվային համակարգի արտաքին ելքերը միաժամանակ ֆունկցիա են արտաքին մուտ¬քերից, ինչ¬պես նաև հիշողության էլեմենտներում պահվող ինֆոր¬մացիայից:
Հիշողության ամենակարևոր տարրը տրիգերն է, որը կազմվում է տրա¬մաբանա¬կան տարրերի միացումով:
Նկ. 7.2-ում ցույց է տրված տրիգերի ընդունված նշանակումը: 


Այն ունի միմյանց նկատմամբ ինվերս երկու ելք, որոնք նշանակված են  Q և  : Q ելքը կոչվում է ուղիղ ելք, իսկ  -ը` ինվերս: Երբ խոսում են տրիգերի վիճակի մասին, ի նկատի ունեն նրա ուղիղ ելքը: Օրինակ, երբ ասում են, որ տրիգերը 1 վիճակում է, ապա ի նկատի ունեն, որ Q = 1, իսկ երբ 0 վիճակում է, Q = 0: Երբ տրիգերը գտնվում է 0 վիճակում, ասում են, որ այն զրո է գցված ¥RESET¤:
Տրիգերն ունենում է մի քանի մուտք: Այդ մուտքերն օգտագործվում են տրիգերի փոխան¬ջատման համար: Մուտքերից որոշներին բավական է տալ մի անգամ իմպուլս, որպեսզի փոխվի նրա վիճակը, ըստ որում նա կմնա նոր վիճակում` նույնիսկ իմպուլսի անցնելուց հետո: Տրիգերի այդ հատկությունն էլ հանդիսանում է հիշո¬ղություն:
Տրիգերի հիմնական բաղադրիչ մասը փականն է: Փականը երկու կայուն վիճա¬կով կոմբինացիոն սխեմա է, որի ելքը միացված է հակադարձ կապով իր մուտքին: Պարզա¬գույն փականը կարող է իրականացվել ԿԱՄ էլեմենտի միջոցով, որի ելքը միացված է մուտքերից մեկին, ինչպես ցույց է տրված նկ. 7.3-ում: