Մուլտիպլեքսորներ


Թվային մուլտիպլեքսորը կամ տվյալների սելեկտորը իրենից ներկա¬յացնում է սխեմա, որն ընդունում է մի քանի ազդանշան և ընտրում է դրանցից մեկը և փո¬խանցում ելքին: Պահանջվող ազդանշանի փոխանցումը ելքին ղեկավարվում է տվյալների ընտրութ¬յան (select) մուտքերով:



Նկ. 6.44-ում ցույց է տրված երկու մուտքով մուլտիպլեքսորի տրամաբա¬նա¬կան սխե¬ման: S մուտքին տրված ազդանշանով որոշվում է, թե ԵՎ էլեմենտներից որը պետք է թողնի իր մուտքի ազդանշանին անցնելու ելքի վրա, որն այնուհետև անցնելով ԿԱՄ էլեմենտի միջով, հայտնվում է ելքի վրա:
Կարելի է գրել հետևյալ հավասարումը.

Նույն ձևով կարելի է կառուցել 4 մուտքերով մուլտիպլեքսոր: Այս դեպքում պետք է ունենալ երկու ղեկավարող ազդանշան, որոնց կոմբինացիան ընտրում է մուտքային 4 ազդանշաններից որևէ մեկը: Նկ. 6.45-ում ցույց է տրված 4-մուտքանի մուլտիպլեք¬սորի տրամաբանական սխեման: 
Գոյություն ունեն մուլտիպլեքսորներ 8 և 16 մուտքերով: Այդ մուլտիպլեք¬սորները պատրաստվում են ինչպես TTL, այնպես էլ CMOS տեխնոլոգիայով: Օգտագործելով և միավորելով այդպիսի մուլտիպլեքսորները, կարելի է կառուցել ավելի մեծ քանակությամբ մուտքերով համակարգեր: 
Նկ. 6.46-ում ցույց է տրված 74ALS151 միկրոսխեմայի հիման վրա արտադրվող մուլտիպլեքսորի պայմանական նշանակումը:
Այդ միկրոսխեման ունի թույլատրության մուտք և երկու ելք` ուղիղ և ինվերս: Եթե E = 0, ապա S0-S2 մուտքերի արժեքներները որոշում են, թե D0-D7 մուտքերի տվյալներից որն է փոխանցվելու ելքի վրա: Եթե E = 1, մուլտիպ-լեքսորը փակ է և ելքում հաստատվում է մշտական Z = 0 ազդանշան` անկախ մուտքային տվյալներից:

Մուլտիպլեքորներն ունեն լայն և բազմազան կիրառություն թվային հա¬մակար¬գերում: Դրանք օգտագործվում են տվյալների ընտրության հետ կապ¬ված գործո¬ղություններում, տվյալների մարշրուտիզացիայի, փոխանցման հաջորդականության հաստատման, զուգա¬հեռ կոդերի ձևափոխման համար հաջորդականի, ազդանշան¬ների և ֆունկցիաների ձևափոխման համար և այլն: Այդ կիրառություններից որոշ¬ների մասին խոսենք ավելի մանրամասն: