Շիֆրատորներ



Դեշիֆրատորների մեծ մասը մշակում է մուտքային կոդը և ակտիվացնում է ելքերից միայն մեկը: Ուրիշ խոսքով կարելի է ասել, որ դեշիֆրատորը ճանաչում է կոնկրետ կոդային խմբերը, այսինքն կատարում է ապակո-դավորում ¥decoding¤: Հակառակ

պրոցեսը կոչվում է կոդավորում (encoding) և կատարվում է տրամա¬բանական սխեմայի միջոցով, որը կոչվում է շիֆրատոր: Շիֆրատորն ունի որոշակի քանակությամբ մուտքեր, որոնց համապատաս¬խան ելքում առաջանում է որոշ կոդ, ըստ որում յուրաքանչյուր պահի կարող է ակտիվացվել միայն մեկ մուտք, որի արդ¬յունքում շիֆրատորը ձևավորում է ո-բիտանոց ելքային կոդ: Այդ կոդի արժեքը կախված է այն բանից, թե որ մուտքն է ակտիվացվել:
Երկուական կոդը ութականի փոխող դեշիֆրատորի մուտքին գալիս է 3 բիտանոց կոդ, որն ակտիվացնում է 8 ելքերից մեկը: Շիֆրատորը կատարում է հակառակ ֆունկցիա` ընդունում է ազդանշանները 8 մուտքերից և առա¬ջացնում է 3-բիտանոց ելքային կոդ, որը համապատասխանում է ակտիվ մուտքի համարին: Նկ. 6.39-ում ցույց է տրված 8-մուտքա¬նի շիֆրատորի իսկության աղյուսակը, իակ նկ. 6.40-ում` սխեման, և պայմանական նշանա¬կումը:
Ուսումնասիրելով այս սխեման, կարող ենք համոզվել, որ ցանկացած մուտքում որևէ 1-ի հայտնվելը ելքում առաջացնում է կոդ, որը համապատաս¬խանում է ակտի¬վացած մուտքին: