Դեշիֆրատորներ


Դեշիֆրատոր է կոչվում տրամաբանական սխեման, որի մուտքերին տրված երկուա¬կան կոդը ակտիվացնում է այդ կոդին համապատասխանող միայն մի ելք: Պարզ ասած դեշիֆրատորը հետևում է իր մուտքին տրված բիտերի կոմբինացիային, որոշում է, թե այդ կոդը ինչ երկուական թիվ է ներկայացնում և ակտիվացնում է այդ թվին
համապա¬տաս¬խանող ելքը: Բոլոր մյուս ելքերը գտնվում են պասիվ վիճակում: Քանի որ ո բիտերին համապա¬տասխանում են   հնարավոր կոմբինացիաներ, ապա ո մուտքերով դեշիֆ¬րա¬տորն ունի   ելք: Օրինակ 2-բիտանոց ինֆորմացիայի դեշիֆրատորն ունի 4 ելք: Այդպի¬սի դեշիֆրատորի սխեման և պայմանական նշա¬նակումը բերված են նկ. 6.33-ում:



Եթե թույլատրության E մուտքը մեկ է, ապա դեշիֆրատորը աշխատում է, իսկ եթե E = 0, դեշիֆրատորն անջատված է: Երբ E = 1, բոլոր ելքերը զրո են բացի այն ելքից, որը համա¬պատասպանում է մուտքային բիտերի տասական արժեքին: Օրինակ, եթե AB = 00, միայն D0-ն է 1: Այսպիսի սխեման թույլ է տալիս ղեկավարել չորս տարբեր սխեմաներ` դեշիֆ¬րատորի 4 ելքերի ազդանշանների միջոցով: Այսինքն, օգտագոր¬ծելով երկու ազդանշան, կարողանում ենք ղեկավարել 4 տարբեր սխեմաներ:
Միացնելով միմյանց հետ դեշիֆրատորները, կարելի է ստանալ ավելի մեծ դեշիֆ¬րա¬տոր: Նկ. 6.34-ում ցույց է տրված, թե ինչպես են միացվում իրար հետ երկու դեշիֆրատոր¬ներ E մուտքերի միջոցով

Արտադրվում են 8 բիտանոց դեշիֆրատորների միկրոսխեմաներ, որոնք ունեն մի քանի ղեկավարող մուտքեր: Այդ մուտքերի միջոցով հավաքում են դեշիֆրատորներ 16 և ավելի ելքերի համար: Օրինակ TTL սերիայի 74ALS138 միկրոսխեման իրա¬կանացնում է 8 բիտա¬նոց դեշիֆրատորի ֆունկցիա, որն ունի երեք ղեկավարող մուտք: 
Արտադրվում են նաև դեշիֆրատորներ, որոնք իրականացնում են երկու¬ական-տասա¬կան կոդերի դեշիֆրացիան: Նկ. 6.35-ում բերված է այդպիսի միկրոսխեմայի պայմա¬նական նշանակումը:

Դեշիֆրատորն ունի 10 ելք, որոնք համապատասխանում են մուտքային տվյալ¬ների 0-9 արժեքներին: Եթե մուտքին գալիս է 9-ից մեծ արժեքով կոդային կոմբինա¬ցիա, որն արգելված է երկուական-տասական կոդերի համար, ապա բոլոր ելքերը մնում են պասիվ:  Այդպիսի դեշիֆրատորը հաճախ անվանում են 4-ից 10 դեշիֆ-րատոր:
Դեշիֆրատորներն օգտագործում են այն դեպքերում, երբ մեկ կամ մի քանի ելքեր պետք է ակտիվանան մուտքային ազդանշանների կոնկրետ կոմբինացիայի դեպքում: Եթե այդ ազդանշանները բերվում են հաշվիչի ելքերից, որն անընդմեջ փոխում է իր արժեքը, ապա դեշիֆրատորի ելքերը հերթով ակտիվանում են և վերդառնում նախ¬նական վիճակի: Այդպիսի դեշիֆ¬րատորի ելքերը կարելի է օգտագործել որպես սին¬խրոնիզացիայի ազդա-նշաններ, որոնք կարող են միացնել և անջատել որոշ սարքեր ժամանակի որոշ պահերի: 
Դեշիֆրատորները լայնորեն կիրառվում են հիշողության համակար¬գե¬րում, որտեղ պահանջվում է ակտիվացնել հիշողության որոշակի բջիջ կենտ¬րոնական պրոցեսորի ձևավորած հասցեի հիման վրա: Սովորաբար հիշողութ¬յան համակարգը կառուցված է լինում մի քանի միկրոսխեմաների վրա: Չիպի ընտրությունը նույնպես կատարվում է դեշիֆրատորների միջոցով: