Կարնոյի աղյուսակի մեթոդը


Չնայած հանրահաշվական պարզեցման միջոցով կարելի է բավականին կրճա¬տել արտահայտությունը և բերել պարզ տեսքի, բայց նրա կիրառության հաջողութ¬յունը անմի¬ջականորեն կախված է նախագծողի կարողությունից` օգտագործելու Բուլյան հանրա¬հաշվի կանոնները: Հանրահաշվական պար¬զեցման ժամանակ դիզ¬յունկտիվ ձևի բերելուց հետո պարզ չէ, թե հատկապես ո±ր անդամները պետք է միավորել: Գոյություն ունի պարզ վիզուալ մեթոդ, որը թույլ է տալիս որոշել տրա¬մաբանական արտահայտության անդամ¬ները, որոնք պետք է միավորել: Դա Կար¬նոյի աղյուսակի մեթոդն է:



Կարնոյի աղյուսակը գրա‎ֆիկական միջոց է` պարզ և կարգավորված ձևով տրամա¬բանական արտահայտությունների պարզեցման համար: Չնայած Կարնոյի աղյուսակը օգտագործվում է ցանկացած քանակությամբ փոփո¬խականներով խնդիր¬ների լուծման ժամանակ, բայց նրա գործնական կիրա¬ռությունը սահմանափակվում է 5-6 փոփոխա¬կաններով: Մենք կքննարկենք Կարնոյի աղյուսակի մեթոդը մինչև 4 փոփոխականի համար, քանի որ ավելի մեծ քանակությամբ փոփոխականներով խնդիրները շատ բարդ են և լուծվում են համակարգչային ծրագրերի միջոցով: