Երկուական- տասական կոդ: Գրեյի կոդ: ASCII կոդ:


Երկուական- տասական կոդ: Գրեյի կոդ: ASCII կոդ:

Երբ թվերը, տառերը կամ բառերը ներկայացված են սիմվոլների հատուկ խմբով, ասում են, որ նրանք կոդավորված են, իսկ սիմվոլների այդպիսի խումբը կոչվում է կոդ:
Ցանկացած տասական թիվ կարելի է ներկա¬յացնել համարժեք երկուական թվով: Երկուական թվում մեկերի և զրոների խումբը նույնպես կարելի է դիտարկել որպես կոդ, որը ներկայացնում է տասական թիվը: Դա կոչվում է երկուական կոդ:
Սակայն տասական թվի ձևա¬փոխումը երկուական կոդի մեծ թվերի դեպքում բարդ գործողություն է, այդ պատճառով հաճախ օգտագործում են տասա¬կան թվերի կոդավոր¬ման ուրիշ միջոց: Դա երկուական-տասական կոդն է:
Տասական թվի երկուական-տասական կոդը ստանալու համար տասա¬կան թվի ամեն մի կարգ ներկայացվում է իր երկուական համարժեքով: Այդպիսի կոդը կոչվում է նաև երկուական կոդավորված տասական ¥ԵԿՏ¤ կոդ: Քանի որ տասական կարգը կարող է ընդու¬նել 0-ից 9 արժեքներ, ապա ամեն մի կարգի կոդավորման հա¬մար պահանջվում է 4 բիտ: Տասական կարգերի համարժեք երկուական կոդում բիտերն ունեն 8, 4, 2, և 1 կշիռներ, այդ պատճառով երկուական-տասական կոդը կոչվում է նաև 8, 4, 2, 1 կոդ:

Օրինակ, 874-ը ներկայացվում է հետևյալ ձևով:

 8(1000)7(0111)4(0100) 
Կարևոր է հիշել, որ երկուական-տասական կոդը չի հանդիսանում ևս մի հաշ-վարկի համակարգ, ինչպես օրինակ, երկուականը, ութականը և տասնվեցականը: Դա փաստորեն նույն տասական համակարգն է, որում ամեն մի կարգ ներկայացված է իր երկուական համարժեքով: Նույնպես կարևոր է հիշել, որ երկուական-տասական թիվը նույնը չէ, ինչ սովորական երկուական թիվը:



Գրեյի կոդը
Հաճախ թվային տեխնիկայում պահանջվում է, որ մի կոդից մյուսին անցման ժամա¬նակ փոխվի միայն մի բիտ: Այդ պայմանի բավարարումն անհրաժեշտ է այն պատճառով, որ տեխնիկական անճշտությունների հետևանքով առանձին բիտերի փոխանջատումը չի կարող կատարվել ճիշտ նույն ժամանակում: Այդպիսի դեպ-քերում կարող է առաջանալ փոխանջատման սխալ: Գրեյի կոդը թույլ է տալիս խուսափել այդ սխալից այն բանի շնորհիվ, որ մի կոդային խմբից մյուսին անցնելիս փոխվում է միայն մեկ բիտ: Նկ. 1.8-ի աղյուսակում բերված է Գրեյի 4-կարգանի կոգը:



Տասական
գրեյի կոդը
տասական
գրեյ
0
1
2
3
4
5
6
7
0000
0001
0011
0010
0110
0111
0101
0100
8
9
10
11
12
13
14
15
1100
1101
1111
1110
1010
1011
1001
1000



ASCII-կոդ
Բացի թվային տվյալներից համակարգիչը պետք է կարողանա մշակել ոչ թվային ինֆորմացիա: Դրանք են այբուբենի տառերը, կետադրության նշանները և ուրիշ հատուկ նշաններ: Այդպիսի կոդերը կոչվում են այբուբենա-թվային կոդեր: Ամենա-տարածված այբուբենա-թվային կոդն է ինֆորմացիայի փոխանակման Ամերիկյան ստանդարտ կոդը ¥American Standart Code for Information Interchange – ASCII, կարդացվում է ասկի: Այդ կոդը բերված է նկ. 1.10-ի աղյուսակում:
 b7b6b5
 b4b3b2b1
000
001
010
011
100
101
110
111
0000
MUL
DLE
SP
0
@
P
p
0001
SOH
DC1
!
1
A
Q
a
q
0010
STX
DC2
2
B
R
b
r
0011
ETX
DC3
#
3
C
S
c
s
0100
EOT
DC4
$
4
D
T
d
t
0101
ENQ
NAK
%
5
E
U
e
u
0110
ACK
SYN
&
6
F
V
f
v
0111
BEL
ETB
7
G
W
g
w
1000
BS
CAN
(
8
H
X
h
x
1001
HT
EM
)
9
I
Y
i
y
1010
LF
SUB
*
:
J
Z
j
z
1011
VT
ESC
+
;
K
[
k
{
1100
FF
FS
,
< 
L
\
l
I
1101
CR
GS
-
=
M
]
m
}
1110
SQ
RS
.
> 
N
^
n
~
1111
SI
US
/
?
O
-
o
DEL


ASCII-կոդը պարունակում է 7 բիտ, այսինքն կարող է ներկայացնել 128 կոդային խումբ: Դա բավական է ներկայացնելու համար ստեղնաշարի բոլոր ստանդարտ սիմվոլները: Աղյուսակի համաձայն, 7-կարգանի կոդը ստացվում է որևէ սիմվոլի համապատասխան վերևի տողից` b7b6b5 բիտերի արժեքները աջից միացնելով b4b3b2b1 բիտերի արժեքներին ձախ սյունակից: Օրինակ B տառի ASCII կոդը կլինի 1000010: