Դեմուլտիպլեքսորներ


Մուլտիպլեքսորը ընդունում է մի քանի մուտքային ազդանշաններ և դրանցից մեկը փոխանցում է ելքին: Դեմուլտիպլեքսորը (DMUX) կատարում է հակառակ գործողություն` նա վերցնում է մուտքային ազդանշանը և բաժանում է մի քանի ելքերի: Նկ. 6.53-ում ցույց է տրված դեմուլտիպլեքսորի տրամաբանական սխեման, որը բաշխում է ազդանշանը մի մուտքից 4 ելքի: Տվյալների I մուտքը միացված է 4 էլեմենտներից յուրաքանչյուրին, բայց դրանցից միայն մեկն է թույլատրվում` ընտ¬րության մուտքերին տրվող ազդանշանների միջոցով: Օրինակ, եթե S1S0 = 00, ապա միայն O0 ելքով ԵՎ էլեմենտն է բաց և I մուտքի ազդանշանը կհայտնվի O0 ելքում: Ընտրության մուտքերին տրված ուրիշ կոդային խմբեր  այդ նույն մուտքային ազդանշանին թույլ են տալիս փոխանցվել սխեմայի ուրիշ ելքերի:


Դեմուլտիպլեքսորի այս սխեման հիշեցնում է 2 մուտքով դեշիֆրատորի, այն տարբե¬րությամբ, որ ամեն մի էլեմենտի ավելացվել է լրացուցիչ մուտք: Շատ դեշիֆրատորներ ունեն թույլատրության մուտք, որը բերված է դեշիֆ¬րատորների էլեմենտների մուտքերին: Այդպիսի դեշիֆրատորները կարող են օգտագործվել որպես դեմուլտիպլեքսորներ: Մուտ¬քերը, որոնց տրվում են կոդային խմբերը ծառայում են որպես ընտրության մուտքեր, իսկ թույլա¬տրության Enable մուտքը ներկայացնում է տվյալների մուտքը: Այդ պատ¬ճառով հաճախ այդպիսի ԻՍ-երը անվանում են դեշիֆրատոր-դեմուլտիպ¬լեքսոր:
Դեմուլտիպլեքսացիայի սկզբունքը կիրառություն է գտնում շատ բնագավառ¬ներում: Նկ. 6.54-ում ցույց է տրված դեմուլտիպլեքսոր, որն օգտագործվում է որպես սինխրոնի¬զացնող դեմուլտիպլեքսոր: