4 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԿԱՊԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Փիլիսոփայությունը իր ծագման հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը զարգացման չափազանց երկար, բարդ ու խճճված ուղի է անցել: Այդ ընթացքում պարբերաբար վերանայվել ու փոփոխվել, խորացվել ու ճշգրտվել են նրա ուսումնասիրության առարկան, պրոբլեմատիկան, բովանդակությունն ու գործառույթները, տեղն ու դերը հասարակության կյանքում:
Մինչ Արիստոտելը (մ. թ. ա. IV դ.) փիլիսոփայությունը եղել է միասնական, առանձին ճյուղերի չբաժանված գիտություն: Որպես աշխարհի բոլոր երեւույթների մասին տեսական գիտելիքների ամբողջություն այն տարբերել են, նախ, կենսափորձի վրա հիմնված առօրեական գիտելիքներից, ապա հավատի վրա հիմնված կրոնական գիտելիքներից եւ, վերջապես, ձեռքի աշխատանքի վրա հիմնված գործնական գիտելիքներից՝ արհեստից ու արվեստից: Փիլիսոփաների միջեւ մասնագիտացում չի եղել, նրանք եղել են համընդհանուր, ունիվերսալ մտածողներ, դատողություններ են արել ամեն ինչի մասին: Եվ այդ ունիվերսալիզմը փիլիսոփայության մեջ տիրապետող է եղել ընդհուպ մինչեւ XIX դ. կեսերը, թեեւ այդ ժամանակ փիլիսոփայությունից անջատվել էին բազմաթիվ գիտություններ եւ սկսվել էր գիտնականների մասնագիտացումը:
Արիստոտելը առաջինն էր, որ նկատեց միասնական փիլիսոփայությունն առանձին ճյուղերի բաժանելու անհրաժեշտությունը: Նա բաժանեց փիլիսոփայությունը բազմաթիվ ճյուղերի՝ ֆիզիկայի, պոլիտիկայի (ուսմունք հասարակության մասին), բուսաբանության, կենդանաբանության, պոետիկայի (ուսմունք արվեստի մասին) եւ այլն: Այդ ճյուղերի շարքում նա հատուկ տեղ հատկացրեց առաջին փիլիսոփայությանը, որը պետք է ուսումնասիրի աշխարհը որպես ամբողջություն, պարզի նրա սկզբնապատճառներն ու հիմքերը, այսինքն՝ լինի աշխարհայացք:
Սակայն բաժանման այս գործընթացն ընդհատվեց հին հունական հասարակության կործանման պատճառով եւ առանձին գիտությունները չհասցրեցին ձեւավորվել: Նրան հերթափոխի եկած ֆեոդալիզմը միջնադարում միակ գերիշխող աշխարհայացք դարձրեց քրիստոնեական կրոնը:
Նոր դարաշրջանը, որը պայմանավորված էր կապիտալիզմի զարգացմամբ, զարկ տվեց գիտությունների, հատկապես բնական գիտությունների բուռն աճին: Դա խթանեց այդ գիտությունների ձեւավորումը եւ միասնական փիլիսոփայությունից նրանց առանձնացումը: Եվ տվյալ գործընթացը դրական նշանակություն ունեցավ ոչ միայն այդ գիտությունների, այլեւ բուն փիլիսոփայության համար: Մի կողմից, փիլիսոփայության առարկան հստակեցվեց, ճշգրտվեց ու էապես նեղացվեց, որովհետեւ ազատվեց մասնավոր գիտությունների իրավասությանն անցած հազար ու մի մասնավոր հարցերից, կենտրոնանալով զուտ աշխարհայացքային հարցերի վրա: Համապարփակ, ունիվերսալ տեսական գիտելիքների համակարգից այն, այսպիսով, դարձավ տեսական աշխարհայացքային գիտություն: Մյուս կողմից էլ, մասնավոր գիտությունները, դուրս գալով փիլիսոփայության սահմաններից, հրաժարվեցին իրենց հարցերը լուծել զուտ փիլիսոփայական մեկնաբանման ու մտահայման մեթոդներով, այսինքն՝ մտքի, տրամաբանության ուժով, եւ դիմեցին դիտարկման ու գիտափորձի մեթոդներին: Դրա շնորհիվ նրանք ձեւավորվեցին որպես էմպիրիկ, փորձնական գիտություններ եւ հակադրվեցին փիլիսոփայությանը որպես տեսական մտահայեցողական գիտության: Սակայն սկզբնական շրջանում բնական գիտությունները շատ թույլ էին, տարբեր երեւույթների մասին հիմնականում փաստեր էին հավաքում, հետեւապես գտնվում էին իրենց զարգացման էմպիրիկ մակարդակում, անկարող էին այդ երեւույթների լայն փոխադարձ կապերը հայտնաբերել ու տեսական ընդհանրացումներ անել: Փոխարենը դա կարող էր անել եւ անում էր տեսական մշակումների վիթխարի փորձ ունեցող փիլիսոփայությունը: Եվ ահա փիլիսոփաները, մնալով ունիվերսալ գիտելիքների տեր մտածողներ, տեսական ընդհանրացումների միջոցով ստեղծում էին բնության ընդհանուր տեսական պատկերը՝ բնության փիլիսոփայությունը, որը վեր էր կանգնած բնական գիտություններից եւ որին վերջինները պետք է ենթարկվեին: Քանի որ բոլոր գիտությունները փիլիսոփայության ծոցից էին ելել, այն համարվում էր գիտությունների մայր, իսկ իր նշանակությամբ, ըստ Դեկարտի (XVII դդ.), գիտության ծառի արմատ, ըստ Լայբնիցի (XVIII դ.), գիտությունների թագուհի: Այլ կերպ ասած, փիլիսոփայությունը հռչակվեց գիտությունների գիտություն: Տիրապետելով տեսական մտածողության բազմադարյան փորձին եւ լինելով ունիվերսալ գիտնականներ, փիլիսոփաները գերազանցում էին նեղ մասնագետներին եւ ընդհանուր առմամբ արդարացնում էին փիլիսոփայության այդ բարձր կոչումը: Հիրավի, փիլիսոփա Դեկարտը միաժամանակ եղել է XVII դ. խոշորագույն մաթեմատիկոսը, ֆիզիկոսը, տիեզերաբանը, ֆիզիոլոգը եւ այլն: Լայբնիցը, դրանից բացի, եղել է տրամաբան, լեզվաբան, պատմաբան, իրավագետ եւ այլն: Նրանք հաճախ մեծ հայտնագործություններ են արել որպես մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ եւ այլն, բայց կարծել են, թե հանդես են գալիս որպես փիլիսոփաներ:
Տվյալ իրավիճակը տեւեց XVII դ. սկզբից մինչեւ XIX դ. կեսերը: Այդ ընթացքում մասնավոր գիտություններն այնքան զարգացան, որ այլեւս ունիվերսալ գիտնական լինել հնարավոր չէր: Մինչդեռ փիլիսոփաները շարունակում էին իրենց ունիվերսալ համարել: Փաստական նյութի եւ գիտելիքների իրենց պակասը լրացնելով փիլիսոփայական մտահայեցողության ուժով, նրանք փորձում էին լուծել այս կամ այն գիտության կոնկրետ հարցերը: Օրինակ, XIX դարում Ֆիխտեն էր լուծում թորած ջրի հաղորդականության հարցը, իսկ Հեգելը՝ դրական փոքրիկ մոլորակ Ցերերայի գոյության հարցը եւ իհարկե սխալվում էին: Պարզ էր դառնում, որ փիլիսոփայությունը գիտությունների գիտություն չէ, սակայն բոլոր գիտություններին առաջվա պես թելադրում էր իր կամքը: Դա հարուցում էր բնագետների մեծ դժգոհությունը, եւ նրանք ասում էին. «Եթե փիլիսոփայությունը չի օգնում, թող գոնե չխանգարի»:
Այդ դժգոհությանը XIX դ. կեսերին տեսական հիմնավորում տվեցին ֆրանսիացի Օ. Կոնտը եւ անգլիացի Հ. Սպենսերը: Ըստ նրանց, փիլիսոփայությունը ոչ միայն գիտությունների գիտություն չէ, այլեւ ընդհանրապես գիտություն չէ, որովհետեւ նրա հիմնական հարցը լուծելի չէ: Մարդը չի կարող զգայական փորձով, իր զգայարաններով, օրինակ, աչքով տեսնել բնության գոյությունը իրենից առաջ եւ իրենից հետո: Մասնավոր գիտություններն իրենք իրենց համար փիլիսոփայություն են, հետեւապես առանձին փիլիսոփայության կարիք չունեն եւ այն պետք է դեն նետվի: Այս ուղղությունը կոչվեց պոզիտիվիզմ (լատիներեն պոզիտիվ-դրական բառից), քանի որ ֆրանսերենում մասնավոր գիտություններն անվանվում են դրական գիտություններ:
Սակայն մարդկային մտքի պարադոքսն այն է, որ փիլիսոփայությունը վերացնող պոզիտիվիզմը եւս փիլիսոփայություն է, այն էլ սուբյեկտիվ իդեալիստական էմպիրիզմին հարող, որովհետեւ, բացարձակացնելով զգայական փորձը, աշխարհը հանգեցնում էր մարդու զգայություններին: Գիտությունները, ըստ պոզիտիվիզմի, ուսումնասիրում են այդ զգայությունները, ուրիշ ոչինչ: XX դ. այն հանդես եկավ նեոպոզիտիվիզմի ձեւով:
Փիլիսոփայության նկատմամբ պոզիտիվիզմի մերժողական տեսակետը հակառակ ծայրահեղությունն էր: Եթե փիլիսոփայությունը գիտությունների գիտություն չէ, ապա դրանից չէր հետեւում, որ այն ընդհանրապես գիտություն չէ: Բայց պոզիտիվիզմի քննադատությունն իր դրական դերն ունեցավ, նպաստելով փիլիսոփայության առարկայի ու գործառույթների էական ճշգրտմանը:
Փիլիսոփայությունը գիտություններից մեկն է, բայց յուրահատուկ բնույթի: Այն աշխարհայացքային գիտություն է եւ որպես այդպիսին մյուս գիտություններից, նախ, տարբերվում է իր ընդհանրության աստիճանով: Ամեն մի գիտություն ունի իր կոնկրետ առարկան, ուսումնասիրում է բնության կամ հասարակության երեւույթների որոշակի խումբ՝ մեխանիկական, ֆիզիկական, կենսաբանական, տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ այլն: Փիլիսոփայության առարկան աշխարհի համընդհանուր հատկություններն ու օրինաչափություններն են, այն գիտություն է համընդհանուրի մասին, տալիս է աշխարհի ամբողջական պատկերը: Երկրորդ, մյուս գիտությունները վերցնում են իրենց առարկան որպես օբյեկտ, մի կողմ թողնելով այն ճանաչող մարդուն, սուբյեկտին: Փիլիսոփայությունը, ընդհակառակը, վերցնում է մարդու եւ աշխարհի, այսինքն՝ սուբյեկտի եւ օբյեկտի փոխհարաբերությունը: Երրորդ, մյուս գիտությունները տալիս են մեզ սոսկ գիտելիքներ, իսկ փիլիսոփայությունը՝ նաեւ արժեքներ: Այն գիտելիքների ու արժեքների միասնություն է:
Այս տեսակետից միակողմանի եւ սխալ են այժմ տարածում ստացած ինչպես սցիենտիզմը (հունարեն սցիենտա-գիտություն բառից) եւ հակասցիենտիզմը: Սցիենտիստները, օրինակ նեոպոզիտիվիստները պնդում են, որ փիլիսոփայությունը պետք է դառնա մաթեմատիկայի ու ֆիզիկայի պես ճշգրիտ գիտություն, այլապես այն գիտություն չէ, հետեւապես, վերացման ենթակա ավելորդություն է: Հակասցիենտիստները, օրինակ վոլյունտարիստներն ու ինտուիտիվիստները, ընդհակառակն, այն կարծիքին են, որ փիլիսոփայությունը գիտություն չէ, բայց գիտությունից շատ ավելի բարձր է, որովհետեւ աշխարհի ու մարդկային կեցության խորագույն արմատական հարցերը մատչելի են միայն վերգիտական ինտուիցիային, կրոնական հավատին եւ այլն: Փիլիսոփայությունը կատարում է 2 հիմնական գործառույթներ՝ աշխարհայացքային եւ մեթոդաբանական, որոնք իրենց հերթին բաժանվում են մի շարք ավելի կոնկրետ գործառույթների: Այսպես, աշխարհայացքայինը բաժանվում է՝ 1) գոյաբանական, 2) իմացաբանական, 3) արժեքաբանական, 4) մարդաբանական, 5) բարոյագիտական եւ 6) գեղագիտական գործառույթների: Լուծելով աշխարհի հիմքի ու էության հարցը, պարզելով աշխարհն իր էությամբ նյութական է, թե հոգեւոր, կա՞ արդյոք գերբնական աշխարհ, փիլիսոփայությունը մշակում է աշխարհի տարբեր ընդհանուր պատկերները, որոնք կոչվում են ուսմունք գոյի մասին, գոյաբանություն (հունարենօնթոլոգիա): Լուծելով աշխարհի ճանաչելիության հարցը, այն մշակում է ուսմունք մարդկային իմացության մասին՝ իմացաբանություն (հունարեն գնոսեոլոգիա կամ էպիստեմոլոգիա): Այն ստեղծում է նաեւ ուսմունք մարդկային արժեքների մասին՝ արժեքաբանություն (հունարեն ակսիոլոգիա): Պարզելով մարդու էությունը, նրա տեղն ու դերն աշխարհում, այն մշակում է փիլիսոփայական ուսմունք մարդու մասին՝ մարդաբանություն: Փիլիսոփայական մարդաբանության նշանաբանը դարեր շարունակ եղել է սոկրատեսյան սկզբունքը՝ «Ճանաչիր ինքդ քեզ»: Վերջապես, այն մշակում է ուսմունքներ մարդկային բարոյականության մասին եւ գեղեցիկի մասին, որոնք կոչվում են բարոյագիտություն (հունարեն էթիկա) եւ գեղագիտություն (հունարեն էսթետիկա): Փիլիսոփայության մեթոդաբանական ընդհանուր գործառույթը եւս պարունակում է մի քանի կոնկրետ գործառույթներ: Նախ, այն մշակում է ուսմունք ճանաչողության մեթոդների մասին, այսինքն՝ ընդհանուր մեթոդաբանություն, այնուհետեւ համագիտական եւ մասնավոր գիտական, ինչպես նաեւ առանձին մասնավոր գիտությունների մեթոդաբանության յուրահատկությունների մասին եւ այլն: Իր այս գործառույթները փիլիսոփայությունը կատարում է, սերտորեն համագործակցելով մյուս գիտությունների հետ, ընդհանրացնելով եւ իմաստավորելով նրանց նվաճումները, անելով աշխարհայացքային ու մեթոդաբանական եզրակացություններ: Դրանք իրենց հերթին կիրառվում են մյուս գիտությունների կողմից, որի շնորհիվ նրանք է՛լ ավելի են զարգանում եւ նոր փաստական նյութ տալիս փիլիսոփայությանը նոր ընդհանրացումների եւ իր հետագա զարգացման համար: Եվ այդպես համագործակցելով, փիլիսոփայությունը եւ մյուս գիտությունները զարգացում են ապրում: Իսկ երբ այդ կապը թուլանում կամ խզվում է, դա բացասաբար է ազդում երկու կողմերի վրա էլ: Նման պարագայում իրենց գիտությունների փիլիսոփայական՝ աշխարհայացքային ու մեթոդաբանական հարցերի մշակման ծանրությունը հաճախ ընկնում է այդ գիտությունների ներկայացուցիչների վրա: Եվ որքան մեծ է գիտնականը գիտության իր ճյուղում, այնքան մեծ է նրա հետաքրքրությունը փիլիսոփայական հարցերի նկատմամբ, նրա ավանդը փիլիսոփայության զարգացման մեջ: Դրանով է բացատրվում այն պատմական փաստը, որ խոշորագույն գիտնականները, օրինակ, մաթեմատիկոսներ Պյութագորասը, Դեկարտը եւ Լայբնիցը, ֆիզիկոսներ Նյուտոնը, Էյնշտեյնը, Բորը եւ Հայզենբերգը միաժամանակ խոշորագույն փիլիսոփաներ են: