Показаны сообщения с ярлыком pilisopayutyun. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком pilisopayutyun. Показать все сообщения

5 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՊԱՏՄԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ, ՆՐԱ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

5 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՊԱՏՄԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ, ՆՐԱ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
ա) Փիլիսոփայության կապը պատմական դարաշրջանի հետ
Փիլիսոփայական ուսմունքները ոչ թե հասարակությունից անկախ, հանկարծակի երկնքից են ընկնում, այլ իր զարգացման որոշակի փուլում գտնվող հասարակության հոգեւոր արգասիքն են: Փիլիսոփաները ստեղծագործում են որպես իրենց դարաշրջանի զավակներ, հենվելով իրենց անձնական ու հասարակական փորձի վրա, առօրեական ու գիտական գիտելիքների, ինչպես նաեւ մշակույթի ձեռքբերումների վրա: Միաժամանակ նրանք ընդհանրացնում եւ իմաստավորում են հասարակական արժեքները,

4 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԿԱՊԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

4 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԿԱՊԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Փիլիսոփայությունը իր ծագման հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը զարգացման չափազանց երկար, բարդ ու խճճված ուղի է անցել: Այդ ընթացքում պարբերաբար վերանայվել ու փոփոխվել, խորացվել ու ճշգրտվել են նրա ուսումնասիրության առարկան, պրոբլեմատիկան, բովանդակությունն ու գործառույթները, տեղն ու դերը հասարակության կյանքում:

3 ՄԵԹՈԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

3 ՄԵԹՈԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Փիլիսոփայությունը պարզում է ոչ միայն աշխարհի հիմքի, էության ու ճանաչելիության հարցերը, այլեւ մարդկային ճանաչողության ուղիների, միջոցների հարցը, այսինքն՝ ինչպե՞ս է մարդը ճանաչում աշխարհը: Այս հարցը փիլիսոփայության մեջ դրվում է որպես ճանաչողության մեթոդի հարց (հունարեն մեթոդոս-ուղի բառից): Հին հունական փիլիսոփաները գտնում էին, որ ճշմարտությանը հասնելու համար մարդու ճանաչողությունը պետք է ճիշտ ուղիով, մեթոդով ընթանա: Հակառակ դեպքում նա կընկնի մոլորության մեջ: Եվ այդ ժամանակ էլ ձեւավորվեցին 2 հակադիր փիլիսոփայական համընդհանուր մեթոդները՝ դիալեկտիկան եւ մետաֆիզիկան: Սկզբում դիալեկտիկան եղել է բանավեճի արվեստ, որի շնորհիվ միայն մարդկային միտքը, զարգանալով ու ճշգրտվելով, կարող է հասնել ճշմարտության: Ըստ տվյալ տեսակետի, ճշմարտության կայծը կարող է առաջանալ միայն 2 հակադիր կարծիքների բախման միջոցով: Սա ճանաչողության կամ սուբյեկտիվ դիալեկտիկան է, որի մեծագույն ներկայացուցիչները Սոկրատեսն ու Պլատոնն են (մ. թ. ա. V դ.): Իսկ բնության կամ օբյեկտիվ դիալեկտիկան զարգացրել է Հերակլիտը, որն ասել է, որ ամեն ինչ աշխարհում շարժվում ու հոսում է, եւ դրա պատճառը հակադիր կողմերի պայքարն է:
Դիալեկտիկական մեթոդը դիտում է աշխարհի երեւույթները համընդհանուր կապի, շարժման ու զարգացման մեջ, որոնց ներքին պատճառը հակադիր կողմերի միասնությունն ու պայքարն է:

2. ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ

2. ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Փիլիսոփայությունը՝ որպես տեսական գիտություն, աշխարհայացքի հիմնական հարցը՝ մարդու եւ աշխարհի փոխհարաբերության հարցը դնում է տեսականորեն, ընդհանրացված ձեւով որպես հոգեւորի ու նյութականի կամ գիտակցության ու մատերիայի փոխհարաբերության հարց, որն ընդգրկում է ինչպես հոգեւորի ու բնականի, այնպես էլ մարդու հոգու եւ մարմնի փոխհարաբերության հարցը:
Փիլիսոփայության հիմնական հարցը՝ հոգեւորի եւ նյութականի փոխհարաբերության հարցն ունի 2 կողմ: Առաջին կողմը աշխարհի էության կամ հիմքի հարցն է: Փիլիսոփաները միշտ էլ ձգտել են պարզել, թե որն է աշխարհի էությունը, հիմքը՝ հոգեւորը, թե նյութականը, այսինքն՝ դրանցից որն է առաջնային եւ որը երկրորդային, ածանցյալ: Երկրորդ կողմը աշխարհի ճանաչելիության հարցն է, աշխարհի երեւույթների եւ մարդկային գիտելիքների հարաբերության հարցը:

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

1 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ

ա) Աշխարհայացքի ընդհանուր բնութագիրը
«Փիլիսոփայություն» բառը ծագել է հին հունական «փիլեո»-սիրել եւ «սոփիա»-իմաստություն բառերից եւ նշանակում է իմաստասիրություն: Որպես մարդկային հոգեւոր մշակույթի առանձին ձեւ այն առաջացել է Հին Հունաստանում մ. թ. ա. VI-V դարերում, շնորհիվ ստրկատիրական դեմոկրատիայի, որտեղ հաստատվել էր քաղաքական եւ հոգեւոր կյանքի, այդ թվում մտքի ազատություն: Փիլիսոփայությունը